Ջենիֆեր Լոպեսը չափից դուրս համարձակ զգեստով ապշեցրել է երկրպագուներին

23:01   12 հունվարի, 2020

Ջենիֆեր Լոպեսը երկրպագուների հետ կիսվել է համարձակ զգեստով լուսանկարներով։  Կադրերը հայտնվել են արտիստուհու Instagram-ի էջում։

Լուսանկարները արվել են LAFCA կինոքննադատների ասոցիացիայի անդամների հետ ընթրիքի ժամանակ։  Հրապարակման մեջ դերասանուհու հետ միասին պատկերված են ռեժիսորներ Գրեգորի Նավան եւ Պեդրո Ալմոդովարը, որոնց ինքը Ջեյ Լոն անվանում է «երկու լեգենդներ»:

Լոպեսը ներկայացել է երկար թեւերով, թեթեւ, փիրուզագույն զգեստով։  Հմայքն ավելի է ընդգծել խորը դեկոլտեն, որը հասնում է գրեթե մինչեւ գոտկատեղ։ Այն թույլ է տալիս նկատել, որ արտիստուհին կրծկալ չի կրում։  Սակայն, չնայած նման համարձակ դետալի կերպարը շքեղ եւ հակիրճ տեսք ունի։

«Վաու», «Գեղեցկություն։ Խոսքեր չկան», «Մենք սիրում ենք քեզ, Ջեյ Լո» — գրել են հիացած հետեւորդները։

Աղբյուրը՝ 5 канал



© NEWS.am STYLE