«Baklava». Քորթնի Քարդաշյանը հայկական հայտնի աղանդեր է պատրաստել

10:08   13 հունվարի, 2020

Իրապատում-շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը, կարծես թե, մինչ այժմ նախորդ տարվա աշնանը Հայաստան կատարած այցի տպավորությունների տակ է։ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը պատրաստել է հայկական փախլավայի իր տարբերակն ու աղանդերը լուսանկարել այն գազօջախից հանելուց անմիջապես հետո։

Հայաստան կատարած այցի ընթացքում Քիմն ու Քորթնին հաճախ էին ճաշում հայկական ռեստորաններում։ Ճաշատեսակների շարքում, որոնք աստղերը փորձել են, եղել են դոլմա, խաշլամա, քյուֆթա, գառան միս, ինչպես նաեւ ավանդական աղանդեր։

Անցած տարվա հոկտեմբերին Էջմիածնի մայր տաճարում Քիմ Քարդաշյանը երեխաների ու քրոջ հետ մկրտվել է։ Կնքահայր է դարձել հայկական առաքելական եկեղեցու սպասավող Նաիրի Սրապիոնյանը։ Նա NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Քիմին տրվել է Հեղինե, Քորթնիին՝ Գայանե անունը։ Սրապիոնյանը նաեւ հայտնել էր, որ Քարդաշյանների հետ ծանոթացել է նախքան մկրտությունը։



© NEWS.am STYLE