Հրդեհներ Ավստրալիայում. Balenciaga-ն կոալայի պատկերով հուդիներ ու շապիկներ է թողարկել

15:16   13 հունվարի, 2020

Balenciaga նորաձեւության տունը շապիկներ ու հուդիներ է թողարկել կոալայի պատկերով՝ Ավստրալիայում հրդեհների դեմ պայքարի համար գումար հավաքելու համար։ Ըստ տվյալների՝ երկրում հրդեհների պատճառով կոալաների 30 տոկոսը կարող է ոչնչանալ։

«Ի պատասխան Ավստրալիայում շարունակական ճգնաժամի Balenciaga-ն որոշում է կայացրել ավստրալական կոալաների պատկերով շապիկներ ու հուդիներ վաճառել, որոնց կյանքը շատ խոցելի են,- ասված է փարիզյան նորաձեւության տան հայտարարության մեջ,-  Վաճառքից ստացված միջոցների 100 տոկոսը կուղղվի տեղի ամենաարդյունավետ բնապահպանական կազմակերպություններին, որոնք կորոշեն Kering Group-ի եւ Balenciaga-ի փորձագետները»։

Balenciaga ապրանքանիշի շապիկների ու հուդիների հավաքածուների շնորհիվ մայրցամաքի փրկությանը հնարավոր է միանալ արդեն այսօր։ Պաշտոնական կայքում հագուստի վաճառքը սկսում է հունվարի 13-ից, գրում է Dazed-ը։



© NEWS.am STYLE