Սիլվա Հակոբյանի ու դստեր լուսանկարը Գեղարդից

10:39   13 հունվարի, 2020

Երգչուհի Սիլվա Հակոբյանի առաջին երեխան՝ Միլան, ամիսներ առաջ է լույս աշխարհ եկել։ Երիտասարդ մայրիկը պարբերաբար ուրախացնում է հետեւորդներին՝ դստերն մասնակցությամբ տեսանյութեր ու լուսանկարներ հրապարակելով։

Այս անգամ հրապարակված կադրերն արվել են Գեղադրում։ Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին ձմեռային կերպարում է. նա սեւ, երկար բաճկոն է ընտրել, մոխրագույն գլխարկ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում պատկերված էին երգչուհու ամուսինն ու դուստրը՝ Միլան։ «Բարի գիշեր»,- սեւ-սպիտակ լուսանկարն անգլերենով մակագրել էր Սիլվան։



© NEWS.am STYLE