Հռիփսիմե Հակոբյանի ու որդու լուսանկարը՝ Երեւանի կենտրոնից

12:47   13 հունվարի, 2020

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում։ Հռիփսիմեն պատկերված է իր ու երգիչ Մարտին Մկրտչյանի որդու հետ։ Հռիփսիմեն գրկել է որդուն։ Կադրում երգչուհին առանց շպարի է, սեւ մուշտակ է կրում եւ արեւային ակնոց։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Հռիփսիմեն արձակել է մազերը եւ նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Երիտասարդ մայրիկը լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան։ «Դու շատ գեղեցիկ ես»,- գրել է օգտատերերից մեկը։



© NEWS.am STYLE