«Գեղեցիկ աղջիկ». Աննա Դովլաթյանը՝ նոր սանրվածքով

15:44   13 հունվարի, 2020

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր սանրվածք ունի։

Instagram-յան էջում Աննան նոր լուսանկար է տեղադրել ու ցույց տվել մազերի գույնը։ Աննան այս անգամ նախապատվություն է տվել ավելի մուգ գույնի։ Նա կադրում ջինսե տաբատ է կրում եւ սպիտակ վերնաշապիկ։ Հետեւորդները շտապել են քննարկել նոր սանրվածքն ու հաճոյախոսություններ գրել Աննային։ «Նրբիկ», «գեղեցիկ աղջիկ»,- գրել են նրանք։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան պատկերված էր ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Զույգը պատկերված էր ամանորյա գլխավոր խորհրդանիշի՝ տոնածառի մոտ եւ մեղմ գրկախառնված էր։ «Հոգումս ջերմություն է ու հանսգտություն»,- հրապարակումը մակագրել էր Աննան։



© NEWS.am STYLE