«Երբեք մեծ գումարներ չեմ ծախսում ինձ վրա». հոլիվուդյան դերասան Լիամ Հեմսվորթը նշում է 30-ամյակը

20:04   13 հունվարի, 2020

Հոլիվուդյան Հեմսվորթ եղբայրներից ամենակրտսերը՝ Լիամ Հեմսվորթը, այսօր՝ հունվարի 13-ին, նշում է ծննդյան 30-ամյակը: Ավստրալիացի դերասանն առավել հայտնի է «Հարեւանները», «Փղերի արքայադուստրը» սերիալներից եւ «Սոված խաղերը» ֆիլմի կերպարով:

Լիամի հայտնի եղբայրներն են հոլիվուդյան աստղեր Լյուկ եւ Քրիս Հեմսվորթները:

Ոչ պակաս հայտնի է նաեւ երիտասարդ աստղի անձնական կյանքը: 2009 թ-ից նա սկսեց հանդիպել երգչուհի Մայլի Սայրուսի հետ: Զույգի հարաբերություններն ու բաժանությունները մշտապես մեդիայի ուշադրության կենտրոնում էին, մինչեւ, որ 2018 թ-ին հայտնի դարձավ նրանց ամուսնության մասին, բայց մեկ տարի անց նրանք բաժանվեցին:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Լիամ Հեմսվորթի մտքերից մի քանիսը:

«Իմ ամեն աշխատանքից ես նոր բան եմ սովորում եւ միշտ շնորհակալ եմ նրա համար, թե որտեղ եմ»:

«Հիմա ես երջանիկ եմ, որ մի յուրահատուկ բանի մասնիկ եմ կազմում: Որպես դերասան՝ կցանկանայի ինքս ընտրել այն սցենարները, որտեղ ինձ կտեսնեի»:

«Անկախ նրանից՝ էժան, թե թանկ բյուջեով ֆիլմում ես նկարահանվում, դու միշտ ցանկանում ես, որ, ի վերջո, ժապավենը հասանելի լինի հանրությանը եւ դուր գա մարդկանց իր ասելիքով»:

«Մենք բոլորս սխալվում ենք այնքան ժամանակ, մինչեւ սովորում ենք այդ սխալներից»:

«Անկեղծ ասած՝ ես էքստրավագանտ անձնավորություն չեմ: Երբեք մեծ գումարներ չեմ ծախսում ինձ վրա»:

«Ես շատ չարաճճի երեխա եմ եղել»:

«Խելագարվում եմ եղբայրներիս երեխաների համար. հետաքրքիր է՝ երբ դու հորեղբայր ես, դու նրանց պաշտպանն ես զգում»:

«Ինձ դուր է գալիս տեսնել, թե ինչպես են եղբայրներս մեծացնում իրենց երեխաներին, բայց դրան նայել կողքից եւ չունենալ նման պատասխանատվություն»:

«Ես գիտեմ, որ լավ մարդ եմ»:

«Եթե իմ կյանքում կա մի թուլություն, դա, իհարկե, ուտելիքն է»:

Լուսանկարները՝ Kevin Winter/Getty Images, Larry Busacca/Getty Images, marieclaire.nl



© NEWS.am STYLE