Իդեալական. Բրեդ Փիթը՝ Brioni-ի՝ գարուն-ամառ հավաքածուի գովազդային արշավում

19:11   13 հունվարի, 2020

Նոյեմբերին հայտնի է դարձել, որ Բրեդ Փիթը կդառնա Brioni-ի դեմքը։ Ապրանքանիշի պաշտոնական կայքում եւ սոցիալական ցանցերում գարուն-ամառ հավաքածուի առաջին լուսանկարներն ու տեսանյութերն են հայտնվել։ Tailoring Legends անունով արշավը նվիրված է իտալական ապրանքանիշի 75-ամյակին։

«Ես միշտ հիացել եմ Brioni-ի էլեգանտ ու ժամանակի իշխանությանը չենթարկվող դիզայնով։ Ապրանքանիշը մարմնավորում է յուրօրինակությունը, որակն ու գերազանցությունը»,- նկարահանմանն իր մասնակցությունը մեկնաբանում է Բրեդ Փիթը։

View this post on Instagram

A post shared by Brioni (@brioni_official) on

Փիթը կարմիր գորգերին հաճախ է կրում Brioni-ի կոստյումները։ Վերջերս կայացած «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը ներկայացել էր ապրանքանիշի դասական սեւ կոստյումով։



© NEWS.am STYLE