CBS-ը նկարահանում է «Գառների լռություն» կուլտային թրիլլերի շարունակությունը

23:39   13 հունվարի, 2020

Լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնել, որ ամերիկյան CBS հեռուստաընկերությունը ստեղծում է «Clarice» սերիալը, որը հիմնված է օկսարակիր թրիլլեր «Գառների լռության» վրա, հայտնում է Deadline-ը։

Картинки по запросу молчание ягнят gif

«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ սերիալի գործողությունները տեղի կունենան 1993թ.-ին՝ մեկ տարի անց իրադարձություններից, որոնք կատարվել են «Գառների լռություն»-ում։ Քլարիսա Սթարլինգը կվերադառնա վտանգավոր աշխատանքին՝ սերիական մարդասպաններին եւ սեքսուալ մոլագարներին հետապնդելու համար Վաշինգտոնում բարդ քաղաքական խաղի ֆոնին։ Շոուրաններն են Ալեքս Կուրտցմանն ու Ջենի Լյումետը։

Картинки по запросу молчание ягнят gif

«20 տարի անց մենք պատիվ ունենք ձայն տալու Ամերիկայի ամենահին հերոսներից մեկին՝ Քլարիս Սթարլինգին։ Նրա պատմությունը մեզ հարկավոր է նաեւ այսօր՝ նրա պայքարը, նրա համառությունը, նրա հաղթանակը»,- պարբերականը մեջբերում է պրոդյուսերի խոսքերը։

Առայժմ չի հաղորդվում՝ ով սերիալում կկատարի գլխավոր դերը։



© NEWS.am STYLE