Սկորսեզեն եւ Տարանտինոն կպայքարեն «Օսկարի» «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում

20:39   13 հունվարի, 2020

Հայտնի են «Օսկար 2020»-ի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգի նոմինանտների անունները: Այդ մասին հայտարարվել է Լոս Անջելեսում կայացած միջոցառման ժամանակ, որի հեռարձակումը կայացել է Ամերիկյան կինոակադեմիայի կայքում:

Նշվում է, որ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգի թեկնածուների շարքում են «Իռլանդացին» ֆիլմի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն եւ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն:

Այս անվանակարգում հաղթանակի համար կպայքարեն նաեւ «Ջոկեր» ֆիլմի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը, Սեմ Մենդեսը, որը նկարահանել է Առաջին համաշխարհային պատերազմի մասին պատմող «1917» ֆիլմը, ինչպես նաեւ՝ կորեացի ռեժիսոր Պոն Ջուն-հոն՝ «Մոլախոտները» ֆիլմով: Նոմինացված ռեժիսորների ֆիլմերը ներկայացված են նաեւ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE