Դուեյն Ջոնսոնի կնոջ քույրը՝ հայուհի Այա Հաշիյանը, վնասել է 75 հազար դոլար արժողությամբ նոր մեքենան

11:21   14 հունվարի, 2020

Դուեյն Ջոնսոնը՝ «Ժայռը» կամ «Կարիճների արքան», Սուրբ ծնունդին հարազատներին իսկապես թագավորական նվերներ է մատուցել։ Իսկ նրա կնոջ քույրը՝ հայուհի Այա Հաշիյանը, ցնցված էր 75 հազար դոլար արժողությամբ «Cadillac Escalade»-ից. պետք էր տեսնել՝ ինչ հիացմունքով է նա «դիմավորել» նվերը։

Forbes-ի տվյալներով՝ 2019թ.-ի օգոստոսին Ջոնսոնը դարձել է ամենաբարձր վարձատրվող դերասանը՝ տարվա ընթացքում վաստակելով 89,4 մլն դոլար։ «Դուեյնն իր վարձատրությամբ առատաձեռնորեն կիսվում է հարազատների ու մտերիմների հետ. Սանտա Կլաուսը կատարել է իմ ամենամեծ երազանքը»,- հույզերը չի կարողացել զսպել հայտնի դերասանի կնոջ քույրը։

Միայն թե պարզվել է, որ նա լավ չի կարողանում ղեկավարել հսկա մենքենան. մոտենալով սուպերմարկետին՝ նա հաշվի չի առել մեքենայի չափերը եւ բախվել է գովազդային վահանակի հենարանին։ Այնպես, որ անիվն աջատվել է «Cadillac»-ից։ Բարեբախտաբար, արագությունը մեծ չի եղել, եւ ոչ ոք չի տուժել։ Եվ իհարկե, Դուեյնը կվճարի ամեն ինչի համար. հասկանում եք՝ ամենաբարձր վարձատրվող դերասանն է։

Ի դեպ, հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնն ամբողջ աշխարհի հայերի համար արդեն երկար տարիներ «հայկական փեսա է», ինչպես օրինակ Քանյե Ուեսթը։ Սակայն պարզվում է՝ նա «հայկական կլան» մուտք է գործել սիրելիի՝ Լորեն Հաշիյանի հետ պաշտոնական ամուսնությունից հետո, ինչի առիթով նրան շնորհավորել է Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը։

Աղբյուրը՝ Instagram, Wonder Wall 



© NEWS.am STYLE