«Ափերի՞ն, թե՞ սարերում». Սոֆի Մխեյանի լուսանկարները հանգստից

13:46   14 հունվարի, 2020

Երգչուհի Սոֆի Մխեյանը կիսվել է նոր լուսանկարով ու հետեւորդներին հարցրել, թե ինչպիսի հանգիստ են նրանք գերասանում ձմռանը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է լողափին եւ լեռներում սահելիս։ «Իսկ դուք ձմռանն ի՞նչ տիպի հանգիստ եք նախընտրում. ափերի՞ն, թե՞ սարերում: Ես՝ երկուսն էլ։ Այս տարի ստացվեց երկրորդը, բայց չմտածեք, թե «արեւային» նկարներ չունեմ էլի...»,- հրապարակումը մակագրել է Սոֆի Մխեյանը։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր ձմեռային հմայիչ կերպարում։ Երգչուհին կրում էր ջինսե տաբատ, մոխրագույն վերարկու եւ նույն երանգի ձմեռային երկարաճիտներ։ Կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն ու վառ գույնի շարֆը։ Հրապարակմանը կից Սոֆին դիմել էր հետեւորդներին՝ գրելով․ «Այսօր` առավոտը սկսում եմ Մատենադարանից»:

Գլխավոր լուսանկարը՝ @vahestep



© NEWS.am STYLE