«Գեղեցիկ ընտանիք». Արմինկան ջերմ լուսանկարով շնորհավորել է Հին Նոր տարին

21:43   14 հունվարի, 2020

Երգչուհի Արմինկան Հին Նոր տարին շնորհավորել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Նա նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում, որում պատկերված է մայրիկի, քրոջ ու որդու հետ։ «Շնորհավոր Հին նոր տարի»,- հրապարակումը մակագրել է Արմինկան, իսկ հետեւորդները շտապել են բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել։ «Գեղեցիկ ընտանիք»,- գրել է օգտատերերից մեկը։ Շնորհավորանքներին միացել է նաեւ երգչուհի Սոֆի Մխեյանը՝ գրելով. «Շնորհավոր։ Աստված պահապան ձեր ընտանիքին»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, պատկերված էր ավտոմեքենայում։ Նա սպիտակ շապիկ էր կրում եւ կարմիր կաշվե բաճկոն։ Արմինկան պարզ սանրվածքով էր եւ նուրբ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։

Լուսանկարը՝ @gogaphoto



© NEWS.am STYLE