«Թող 2020-ը լի լինի երջանկությամբ, առողջությամբ, հաջողությամբ ու սիրով». ջերմ կադրեր Լուսինե Թովմասյանից

14:49   14 հունվարի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը կիսվել է ընտանեկան ջերմ լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է ամուսնու ու երկու երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ Լուսանկարն արվել է Նոր տարվա գլխավոր ատրիբուտներից մեկի՝ տոնածառի ֆոնին։ «Թող 2020-ը լի լինի երջանկությամբ, առողջությամբ, հաջողությամբ ու սիրով»,- գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan) on

Ավելի վաղ Լուսինեն ջերմ շնորհավորել էր դստեր՝ Արիանայի ծննդյան օրը։ Լուսինեն նրա մասնակցությամբ կադրեր էր հրապարակել ու գրել. «Երեւի իմ ամբողջ կյանքում պետք է շնորհակալ լինեմ Աստծուն, որ հենց դու եղար իմ աղջիկը հենց դու ջերմացրեցիր քո բարությամբ ու հենց դու դարձրեցիր ինձ ամենաերջանիկը: Անսահման երջանիկ եմ, որ ունեմ քեզ պես հրաշք։ Շնորհավոր»։



© NEWS.am STYLE