Կարմիր զգեստ. Արփի Գաբրիելյանի հմայիչ լուսանկարը

16:12   14 հունվարի, 2020

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջոիմ հրապարակված կադրերում Արփին ոճային, կարմիր զգեստ է կրում։ Նա արձակել է մազերն ու պարզ սանրվածքով է։ Կերպարն ամբողջացրել են փոքրիկ ականջօղերը։ «Կյանքդ ապրիր այնպես, կարծես դու հերոս ես քո կինոյում…»,- հրապարակումն ագլերենով մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին փայլուն հագուստ էր կրում։ Նա նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին եւ արտահայտիչ շպար ընտրել՝ կարմիրով ընդգծելով շուրթերը։ Կերպարն ամբողջացրել էր հետաքրքիր աքսեսուարը՝ խոշոր ականջօղը։ Երկրպագուները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել երգչուհուն։



© NEWS.am STYLE