Վառ ու հմայիչ. Մարինկա Խաչատրյանի լուսանկարը

20:41   14 հունվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ավտոմեքենայում։ Նա պուտավոր հագուստ է կրում, որը համադրել է սեւ, լայնեզր գլխարկի հետ։ Կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդարումը. Մարինկան վառ շրթներկ է ընտրել, ընդգծել աչքերը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սիրելիի հետ էր։ Կադրերն արվել էին Մոսկվա քաղաքում։ Զույգը տաք հագուստ էր կրում։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չէր կատարել։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել նրան։



© NEWS.am STYLE