Ակնոց, գլխարկ, խոշոր գոտիներ... Ի՞նչ աքսեսուարներ են նախընտրում հայ հայտնիները (ֆոտո)

18:03   14 հունվարի, 2020

Աքսեսուարները կարող են շքեղ տեսք հաղորդել անգամ ամենահասարսկ թվացող զգեստին: Աքսեսուարը կարող է ամբողջությամբ փոխել քո look-ը, այդ պատճառով էլ պետք է դրանք հնարավորինս ճիշտ համադրեք հագուստի հետ, որպեսզի ոչ թե այն ծանրացնեք, այլ դարձնեք էլ ավելի յուրահատուկ եւ ճոխ:

Բնական է՝ մեզանից յուրաքանչյուրը որոշակի աքսեսուարների հանդեպ թուլություն ունի, լինեն դրանք ակնոցներ, զարդեր, թե գոտիներ...

NEWS.am STYLE-ը վերհիշել է, թե հայ հայտնիներից ովքեր են իրենց ոճն առավել հաճախ ընդգծում աքսեսուարնորի շնորհիվ, եւ առանձնացրել նրանցից մի քանիսին ու նրանց նախընտրելի աքսեսուարները:

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի իմիջի անբաժան մասն են կազմում  գլխարկները: Աստղիկը դրանց մի ամբողջ հավաքածու ունի, որոնք հաճախ կրում է ոչ միայն տեսահոլովակներում եւ ֆոտոշարքերում, այլեւ առօրյայում: Աստղիկն այնքան հաճախ է կրում գլխարկ, որ նրան առանց այդ աքսեսուարի պատկերացնելը, նույնիսկ, անսովոր է:

Սիրուշոն  արծաթյա զարդերի իսկական սիրահար է: Երեւի հենց այդ սերն է ուղղորդել երգչուհուն ստեղծել իր բրենդային զարդերի հավաքածուն: Ընդ որում՝ Սիրուշոն հենց հայկական ազգային զարդանախշերն է նախընտրում, որոնք ճաշակով համադրում է ամենամոդայիկ զգեստների հետ: Երգչուհին հաճախ կրում է հենց PreGomesh հավաքածուի նմուշները:

Սոֆի Մխեյանն առօրյայում դեմքին կրում է ոչ թե շպար, այլ ակնոցներ: Երգչուհին ակնոցների մեծ հավաքածու ունի՝ տարբեր գույների եւ ձեւերի: Ակնոցը դարձել է Սոֆիի ոչ միայն առօրյայի, այլեւ հաճախ՝ բեմական կերպարի մասնիկը:

Եթե նկատել եք, Նազենի Հովհաննիսյանը նախընտրում է իր եթերային զգեստները համադրել հետաքրքիր գոտիների հետ: Գրեթե յուրաքանչյուր կերպար հաղորդավարուհի-դերասանուհին ամբողջացնում է խոշոր գոտու օգնությամբ:

Իսկ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, կարծես, ականջօղերի սիրահար է: Ընդ որում՝ դերասանուհին նախընտրում է անսովոր չափսերի եւ ձեւերի ականջօղեր, որոնք երբեմն կրում են հետաքրքիր գրառումներ:

Լուսանկարները՝ հայտնիների Facebook-ի էջերից



© NEWS.am STYLE