«Սեր». Հասմիկ Խոջյանը՝ նուրբ կերպարում

19:41   14 հունվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին ձմեռային կերպարում է։ Նա բաց գույնի բլուզ է կրում եւ վերարկու։ Հասմիկը պարզ սանրվածք է ընտրել ու հետաքրքիր գլխազարդ, իսկ կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։ «Սեր»,- այս գրությունն է առկա լուսանկարի վրա։  

View this post on Instagram

A post shared by Hasmik Khojyan Հասմիկ Խոջյան (@hasmikkhojyan) on

Օրեր առաջ հրապարակված հոլովակում դերասանուհին եթերային կերպարում էր։ Նա սեւ սվիտեր էր կրում, բաց գույնի կիսաշրջազգեստ, իսկ կերպարն ամբողջացնում էին լայնեզր սեւ գլխարկն ու բաց գույնի շարֆը։ Հրապարակմանը կից Հասմիկը գրել էր․ «Դու ռոմանտի՞կ ես։ Օրինակ ես՝ շա՜տ»։



© NEWS.am STYLE