Չեչնիայից 18-ամյա մոդելը դարձել է Քրիստինա Օրբակայտեի նախկին ամուսնու վեցերորդ կինը (ֆոտո)

20:15   14 հունվարի, 2020

Ռուս 51-ամյա գործարար Ռուսլան Բայսարովը՝ երգչուհի Քրիստինա Օրբակայտեի նախկին քաղաքացիական ամուսինը, կրկին ամուսնացել է։ Նրա կինն է դարձել Չեչնիայից 18-ամյա մոդել Ալմատը։ Արարողությունը տեղի է ունեցել դեռ դեկտեմբերի 30-ին։ Նորաթուխ ամուսնու ու կնոջ միջեւ տարիքային տարբերությունը կազմում է 30 տարի։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բայսարովն այս պահին ամուսնացած է չեչեն գեղեցկուհի Մադինայի հետ, որը նրան երկու որդի է պարգեւել։ Ալմատին անվանում են գործարարի վեցերորդ կինը։

Բայսարովի առաջին պաշտոնական կինն ու նրա դստեր՝ Կամիլայի մայրը ֆոտոմոդել Տատյանա Կովտունովան է։ Ասում են՝ նա կնոջը լքել է հանուն Քրիստինա Օրբակայտեի։ Զույգը միասին էր մոտ վեց տարի, երգչուհին լույս աշխարհ է բերել որդուն՝ Դենիին։ Սկանդալային ամուսնալուծությունից հետո սիրահարները դատական վեճ են ունեցել որդու պատճառով։ Ռուսլանը պնդում էր, որ տղան նրա հետ ապրեր, ինչպես եւ նախկին հարաբերությունների ընթացքում լույս աշխարհ եկած դուստրերը։

Աղբյուրը՝ Fakty

Լուսանկարները՝ ruslanbaisarov.ru, Instagram/@taysumoff



© NEWS.am STYLE