Պատճառը «գողացված զգեստն է»․ Fashion Nova-ն Versace-ի դեմ հակընդդեմ հայցեր է ներկայացրել

22:11   14 հունվարի, 2020

2019 թվականի աշնանը իտալական Versace բրենդը հայց էր ներկայացրել Fashion Nova ապրանքանիշի զանգվածների դեմ՝ մեղադրելով հայտնի հանդերձանքի գրագողության մեջ, որում Ջենիֆեր Լոպեսը սեպտեմբերին փակել էր Versace-ի ցուցադրությունը:

Fashion Nova-ն կտրականապես չի ընդունում մեղքը։ Ընկերության ներկայացուցիչների կարծիքով՝ դատարանը պետք է Versace-ին զրկի հիշյալ դիզայնի հեղինակային իրավունքներից, քանի որ տվյալ պրինտները օրիգինալ չեն։  Նրանց կարծիքով, դրանք ստանդարտ երկրաչափական ձեւավորում եւ նախշեր են, որոնք ազատ են եւ լայնորեն օգտագործվում է նորաձեւության ոլորտում։ Այսպիսով Fashion Nova-ն պնդում է, որ զգեստի դիզայնը չպետք է պաշտպանված լինի հեղինակային իրավունքով:

Բացի այդ, Fashion Nova-ի պնդմամբ, Versace-ի պահանջները անհիմն են, քանի որ բրենդը չի օգտագործում պրինտները, որպեսզի իր մոդելները ներկայացնի այլ ապրանքանիշի իրերի համար, այլ դրանք կիրառում է միայն դեկորատիվ ուղղությամբ, հետեւաբար ընկերությունը չի կարող մեղադրվել խարդախության նպատակով պատճենելու մեջ: Հետեւաբար, բացի Fashion Nova-ի արդարացնող պատասխանից, Versace-ի դեմ երկու հակընդդեմ հայց է ներկայացվել, որոնք վերաբերում են հեղինակային իրավունքի անհիմն պնդումներին եւ «կրկնօրինակման»անհիմն մեղադրանքներին:

Լուսանկարները՝ thefashionlaw.com,Getty images



© NEWS.am STYLE