Տոպ եւ երկարափեշ կիսաշրջազգեստ․ Լիա Զախարյանի գրավիչ կերպարը

23:38   14 հունվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված նոր կադրում դերասանուհին վանդակավոր տոպ-վերնաշապիկ, բաց շագանակագույն երանգի երկարափեշ կիսաշրջազգեստ է կրում։ Դերասանուհին հավաքել է մազերը, նուրբ դիմահարդարմամբ է։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Այնքաան զգացմունք կա այս ամենի մեջ»։

Օրերս հրապարակված կադրերն արվել էին քաղաքային գեղեցիկ պատկերի ֆոնին։ Լիան բաց գույնի տաբատ էր կրում, բեժ գույնի բլուզ։ Նա պարզ սանրվածքով էր, կերպարն ամբողջացրել էր հետաքրքիր ականջօղերով։ «Տեսարան բարձր վայրից»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE