ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   16 հունվարի, 2020

ԽՈՅԵՐ

Այսօր տանից դուրս գալով` շատ հնարավոր է, որ հանդիպեք այն մեկին, ում մասին երազել եք ամբողջ կյանքում: Դա այնքան վաղուց էր, որ դուք նույնիսկ չեք էլ հիշում, թե ում մասին է խոսքը, բայց նա այսօր կարող է փոխել ձեր բոլոր ծրագրերը:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ կուրախացնի որոշ նորություններով, որոնք ձեզ համար հաճելի անակնկալ կլինեն: Չմոռանաք նրան շնորհակալություն հայտնել եւ խրախուսել ավելի հաճախ նման անակնկալներ անել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աշխատեք մանրամկրկիտ բաշխել ձեր ազատ ժամանակը` րոպե առ րոպե, հակառակ դեպքում` անձնական կյանքում խնդիրներից չեք խուսափի: Ճիշտ է` դրանք այդքան էլ սարսափելի չեն լինի, սակայն, այնուամենայնիվ, դժվար թե հաճելի լինեն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք պետք է սիրելիի հետ առանձնանաք եւ զրուցեք: Դա ամենեւին էլ չի նշանակում, որ ձեր մեջ խնդիրներ են կուտակվել, որոնք պետք է անհապաղ լուծել: Անգամ եթե խոսեք միայն ձեր որպիսության մասին, միեւնույն է` օրը ստացված կլինի: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Թող որ օրը ռոմանտիկ լինի առավոտից մինչ երեկո: Սկսեք այն սիրելիի հետ թեթեւ, ռոմանտիկ նախաճաշից, այնուհետ օրվա ընթացքում սիրելիին ջերմ եւ քնքուշ նամակներ ուղարկեք, իսկ երեկոյան փոքրիկ նվեր գնեք նրա համար եւ ասեք, թե որքան եք սիրում նրան:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելիի մասին ձեր կարծիքը կձեւավորվի ձեր մտերիմների ազդեցության տակ: Նրանք կասեն ձեզ, թե ինչ կարծիք ունեն ձեր սիրելիի մասին, իսկ ձեզ կմնա միայն համաձայնել նրանց հետ կամ` ոչ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր, չգիտես ինչու, ձեր սիրելին հեշտությամբ չի հասկանա, թե ինչ եք դուք իրենից ցանկանում, այդ իսկ պատճառով ստիպված եք նրան ամեն ինչ մի քանի անգամ բացատրել:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզ ավելի մտերիմ եւ հարազատ դառնալ եւ դրա համար նա չի խնայի ո'չ ձեր, ո'չ էլ իր ժամանակը, նյարդերն ու ուժերը: Աշխատեք ըմբռնումով մոտենալ նրա ցանկությանը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեր աջակցության կարիքը կունենա, սակայն դժվար թե դուք հասկանաք դա: Մեկնեք նրան ձեր օգնության ձեռքը` առանց նրա խնդրելու, եւ այդ դեպքում նա շնորհակալ կլինի ձեզ:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր օրը հագեցած կլինի կարեւոր եւ անհետաձգելի գործերով: Միգուցե բնակարանի շտապ վերանորոգման անհրաժեշտություն լինի, աշխատանքի վայրում խնդիրներ լինեն կամ էլ երեխայի հետ կապված: Ինչեւէ, այս ամենի հետ դուք այսօր ստիպված եք մենակ մնալ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ կհասկանա ձեր առաջին խոսքից եւ հայացքից, ընդ որում` ավելի լավ, քան դուք ինքներդ: Սա նշանակում է, որ կարիք չկա խորամանկություն անելու, որպեսզի թաքցնեք այն, ինչ կատարվում է ձեր հոգում:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի հասկանա, թե ինչ է կատարվում ձեզ հետ: Նրան անընդհատ կթվա, թե դուք ինքներդ եք խնդիրներ ստեղծում ձեզ համար, որպեսզի բարկացնեք նրան: Այնպես որ, եթե նման բան կա, ապա գոնե այսօր աշխատեք ձեր մեջ պահել:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE