Ի՞նչ օգուտ կարող է տալ մատների մերսումը

18:08   18 հունվարի, 2020

Մերսելը ոչ միայն օգնում է բարձրացնել աշխատունակությունը, այլեւ ֆիզիկապես ու հոգեպես վերականգնում է մարդուն։ Այն նպաստում է արյան շրջանառության աշխատանքին, կանոնավորում զարկերակային ճնշումը, ինչպես նաեւ բարձր տրամադրություն հաղորդում։

Մերսումը հասանելի գործընթաց է բոլորի համար, եւ այն կարելի է անգամ կիրառել տնային պայմաններում, գործուղման ընթացքում, արշավի մեկնելիս՝ ավելորդ լարվածությունից եւ հիվանդություններից խուսափելու, ինչպես նաեւ աշխատունակությունը բարձրացնելու համար։

Հոգնածությունից եւ բացասական տրամադրությունից ազատելու համար կարելի է մերսել մատները։ Ինչպես պնդում են մասնագետները՝ մարդու մատներից յուրաքանչյուրը պատասխանատու է որոշակի օրգանի համար, հետեւաբար մերսման շնորհիվ մենք կարող եք դրականորեն ազդել մեր օրգանիզմի գործունեության վրա։ Այսպիսով՝

Բթամատը «պատասխանատու» է շնչառական օրգանների՝ թոքերի, բրոնխների, ինչպես նաեւ լյարդի համար։ Մերսելով այս մատը՝ կարող եք թեթեւացնել հազի նոպան։

Ցուցամատն իր հերթին կապված է նյութափոխանակության համակարգի եւ բերանի խոռոչի հետ։ Հետեւաբար, այն մերսելով կարող եք թուլացնել ատամի ցավը։

Արյունատար համակարգի համար «պատասխանատու» է միջնամատը, իսկ նյարդային համակարգի համար՝ մատանեմատը։ Ուստի, մերսելով այս մատները՝ կարող եք կանխել նյարդային խանգարումները եւ սթրեսը։

Ճկույթը «կապ է հաստատում» սրտի եւ հաստ աղիքի հետ։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ճկույթի մերսումը կարող է օգնել քրոնիկ փորկապության դեպքում։

 

 

Աղբյուրը՝ genon.ru



© NEWS.am STYLE