Կանանց բնորոշ երեք հատկանիշ, որոնք հունից հանում են ցանկացած տղամարդու

22:12   19 հունվարի, 2020

Ամուսնուն իզուր չնյարդայնացնելը լավ հատկանիշ է: Բայց այդպես վարվելու համար պետք է հասկանալ, թե հատկապես ինչից են զայրանում եւ նույնիսկ կատաղում այդ բարի ու հանգիստ մարդիկ՝ այսինքն տղամարդիկ:

Կետ առաջին. Մշտական ողբերգականություն

Միջին վիճակագրական կինը միշտ լի է տարատեսակ զգացմունքներով՝ այդ թվում բացասական: Եվ ահա նա ուզում է անհապաղ դրանք կիսել ամուսնու հետ: Որովհետեւ էլ ո՞ւմ հետ, եթե ոչ ամուսնու՝ այսինքն նրա, ով հավակնում է հարազատ ու մտերիմ մարդու կոչմանը, ու առհասարակ նրա, ով պետք է հետաքրքրվի իր կնոջ զգացմունքներով: Եվ ահա սկսվում է՝ ինչ-որ տեղ չար մարդիկ են նեղացնում: Իսկ մեկ այլ տեղ վատ մարդիկ իրենց վատ են պահում, ու առհասարակ ինչպե՞ս կարելի է: Իսկ այնտեղ վիճում են: Իսկ այն մյուսների վրա նույնիսկ բարկանալու ուժ չունեմ: Եվ այսպես շարունակ՝ այդ սղոցի ձայնը կբավականացնի ամբողջ երեկոյի համար: Եթե կուզեք իմանալ, սիրելի կանայք, ամուսինը նման բաներից հաճախ նյարդայնանում է: Եվ շատ ուժեղ: Որովհետեւ նրա ուղեղում գրված է, որ կոտրված բանը պետք է սարքել:Իսկ եթե կինը այդ հոգեվիճակում է՝ ուրեմն կինը կոտրվել է: Եվ պետք է շտապ փրկել իրավիճակը: Եվ նա փրկում է՝ մխիթարում, խորհուրդներ տալիս, իսկ հետո նորից փրկում՝ մխիթարում ու խորհուրդներ տալիս, իսկ հետո նորից ու նորից... Եվ միայն տասներորդ փորձից հետո նրա մտքով անցնում է, որ դա անվերջանալի է: Իսկ դրանից հետո նա նաեւ գիտակցում է, որ իրենից էլ Չիպ ու Դեյլ չի ստացվի: Գիտակցում է ու սկսում է բարկանալ՝ իր այդ վիճակն արտահայտելով դիպուկ արտահայտությամբ՝ «Ինչո՞ւ ես անընդհատ նվնվում»:

Կետ երկրորդ՝ շփվելու պահանջը

Կինն այսպես է դատում՝ եթե իր հետ շփվում են, ուրեմն ինքը գեղեցիկ է ու խելացի: Ու դրա համար էլ իր հետ ուզում են խաղալ: Իսկ եթե ինչ -որ մեկը կասկածելիորեն լռում է՝ դա ոչ մի լավ բանի մասին չի վկայում: Իսկ տղամարդկանց մոտ շփումն ընդամենը տեղեկությունները տեղ հասցնելու միջոց է: Նա ավարտում է շփումն այն ժամանակ, երբ տեղեկությունը փոխանցել է զրուցակցին: Որովհետեւ ուրիշ էլ ինչի՞ մասին պետք է խոսեն: Դրա համար էլ կինը, որը շփման միջոցով ստուգում է, թե որքան գեղեցիկ ու հետաքրքիր է ինքը ու դրա համար էլ սկսում է ամեն տեսակի ապուշություններ խոսել՝ կարեւոր չէ, թե ինչի մասին, բավականին շուտ սկսում է նյարդայնացնել տղամարդուն: Քանի որ կարծես թե այդ մասին է խոսքը, բայց ոչ, այդ մասին չէ: Այդ դեպքում ինչի՞ մասին է: Իսկ դա՛ առհասարակ ի՞նչ կապ ունի: Վաղ թե ուշ տղամարդուց կարելի է լսել «Սիրելիս, ի՞նչ ես ուզում ինձանից», կամ ավելի հակիրճ.«Ինչե՞ր ես դուրս տալիս»:

Կետ երրորդ. կատվային սովորությունները

Ինչպես կարող էիք համոզվել մինչեւ հիմա, մեր հասարակության գեղեցիկ կեսը շփման այնքան մեծ ձգտում ունի, որ տղամարդու մոտ երբեմն նյարդային ջղաձգումներ են սկսվում: Երրորդ միջոցը, որի օգնությամբ կինը կարող է տղամարդուն խելագարության հասցնել, բոլոր գործերին մասնակցելու համառ ու անհագուրդ ցանկությունն է: Ասես այն կատուն լինի, որն ուզում է գրավել քո ուշադրությունը, երբ զբաղված ես: Կատուն կմոտենա, կմլավի, թաթով կշոյի: Իսկ հետո կնստի այն բանի վրա, ինչը քեզ ամենից շատ է պետք ու կսկսի աղերսագին քեզ նայել: Ճիշտ այդպես էլ կինն է վարվում: Մի դեպքում նրան հետաքրքիր է, մյուս դեպքում ուզում է ինչ- որ բան ճշտել , մեկ այլ դեպքում բարի խորհուրդ է տալիս, կամ հետաքրքրվում է քո կարծիքով: Հետո նա հետաքրքրվում է՝ դու հոգնել ես, թե ոչ, ավելի ուշ ստուգում է՝ քաղցած ես, թե ոչ, իսկ երբ բոլոր տարբերակները սպառվում են՝ այդ շրջանը նորից է սկսում: Պարզապես որովհետեւ ուզում է մասնակցել այն ամենին, ինչ տղամարդն անում է ու ուզում է, որ իր հետ «խաղան»: Եվ դրանից էլ սկսվում է խնդիրը: Բանն այն է, որ տղամարդու մեջ մի շատ պարզ ու միալար պրոցեսոր է տեղադրված: Նա կարող է զբաղվել կամ մի գործով, կամ մյուսով: Իսկ միաժամանակ երկու գործով զբաղվելը շատ բարդ է: Դրա համար էլ շուտով ձեր սիրելի ամուսնուց դուք կլսեք նրա հոգու ճիչը, կամ ավելի ճիշտ՝ մռնչոցը: «Լսի՛ր, հանգիստ թող ինձ: Կթողնե՞ս գործս անեմ»:

Աղբյուր՝ Creu



© NEWS.am STYLE