«Ընկերներն ընտանիքն են, որն ընտրում ես». Միշոյի ու Սոնայի երեխայի պատվին baby shower-ն՝ ԱՄՆ-ում (ֆոտո)

10:51   15 հունվարի, 2020

Ռեփեր Միշոն ու նրա կինը՝ ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանը շուտով ծնողներ կդառնան։ Լույս աշխարհ կգա գեղեցիկ զույգի առաջին երեխան։

Օրերս ԱՄՆ-ում նրանց ընկերները փոքրիկի պատվին երեկույթ են կազմակերպել։ Instagram-յան հրապարակմամբ Սոնան հայտնել է, որ իրենք չէին պատրաստվում baby shower կազմակերպել, սակայն ընկերներն իրենց անակնկալ են մատուցել։

«Նրանք մեզ հավատացրել էին, որ գնում ենք մեր ընկերների ամուսնության հոբելյանին։ Ինձ հիամացնելը հեշտ չէ, բայց նրանք արեցին դա»,- գրել է Սոնան՝ լուսանկարներ հրապարակելով երեկոյից։ Ի դեպ, հաղորդավարուհու օգտագործած սմայլիկից պարզ է դառնում, որ նրանք որդի են ունենալու։ Հրապարակման մեկնաբանություններում Սոնան օգտագործել է «ընկերներն ընտանիքն են, որն ընտրում ես» հեշթեգը։



© NEWS.am STYLE