Լիա Զախարյանի լուսանկարը Վիեննայից

12:41   15 հունվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերն արվել են Վիեննայում։ Լիան բաց գույնի ջինսե տաբատ է ընտրել, որը համադրել է բեժ վերարկուի հետ։ Նա սեւ երկարաճիտ կոշիկներ է ընտրել, հավաքել մազերը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։  

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին վանդակավոր տոպ-վերնաշապիկ, բաց շագանակագույն երանգի երկարափեշ կիսաշրջազգեստ էր կրում։ Դերասանուհին հավաքել էր մազերը, նուրբ դիմահարդարմամբ էր։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել էր․ «Այնքան զգացմունք կա այս ամենի մեջ»։

Գլխավոր լուսանկարը՝ @baklachyanphotography



© NEWS.am STYLE