Ալինա Մարտիրոսյանը՝ վառ շպարով

13:21   15 հունվարի, 2020

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարկված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեուարները՝ նուրբ ականջօղեր, վզնոց, ժամացույց ու մատանիներ։

Ավելի վաղ հրապարակված կադրն արված էր տոնածառի ֆոնին։ Դերասանուհին մայրիկի հետ էր։ Նրանք կրում էին ձմեռային տաք հագուստ։ Հրապարակմանը կից Ալինա Մարտիրոսյանն անգլերենով գրել էր․ «Մայրս»։



© NEWS.am STYLE