Օձի պրինտ, փայլեր ու կաշի. օգտատերերը ծիծաղել են բասկետբոլային հանդիպմանը Քիմ Քարդաշյանի հագուստի վրա

12:19   15 հունվարի, 2020

Ձեռնարկատեր եւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին սոցիալական ցանցերում քննադատել են բասկետբոլային հանդիպմանն անպատճաշ տեսքի համար, որին նա մասնակցում էր ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ։

Քիմը հանրության առաջ հայտնվել է հանդուգն կերպարում։ Մոդելը կազմվածքն ընդգծել է օձի պրինտով կաշվե տաբատով։ Բլուզն ու փայլուն երկարաճիտները նա կրում էր լայն փքաբաճկոնի հետ։ Քարդաշյանը հավաքել էր մազերը ու համապատասխան դիմահարդարում ընտրել։ Թվում է՝ նրան հաջողվել համադրել անհամադրելին։

Հեռուստաաստղը խաղին հետեւում էր Gucci-ի ակնոցով, իսկ Twitter-ի օգտատերերը շտապել են ծաղրել նրան տեսքի համար։ «Միայն կույրեն եւ հիմարներն են շինությունում ակնոց կրում», «Մի՞թե շենքում ակնոց կրելը դուրս չի եկել նորաձեւությունից», «Նա ակնոցով է նստած՝ ձեզանից ոչ մեկին չտեսնելու համար», «Ես հրաժարվում եմ հասկանալ՝ ինչու են հայտնիները շենքում ակնոց կրում։ Ինչու է հարկավոր գումար վճարել առաջին շարքում տեղի համար, եթե խաղը դիտում ես սեւ ոսպնյակներով»,- գրել են օգտատերերը։

Լուսանկարները՝ Getty Images 



© NEWS.am STYLE