Օլգա Դրոզդովան անկեղծ պատմել է՝ ինչու 15 տարի չի կարողացել հղիանալ Դմիտրի Պեւցովից

15:39   15 հունվարի, 2020

Թեեւ դերասաններ Դմիտրի Պեւցով, Օլգա Դրոզդովա զույգը ռուսական շոու-բիզնեսում համարվում է ամենաամուրներից մեկը, աստղերի ընտանեկան կյանքում ամեն ինչ այնքան էլ հարթ չի եղել։

Ամուսնությունից հետո դերասանները ցանկացել են ծնողներ դառնալ։ Սակայն նրանք տիպված են եղել որդու լույս աշխարհ գալուն սպասել 15 տարի։ Դրոզոդավան դրանում իրեն է մեղադրում, քանի որ երիտասարդության տարիներին հղիության արհեստական ընդհատման է դիմել։

Дмитрий и Ольга с сыном

«Աստված այդպես ինձ հեռացրեց մայր դառնալու երազանքից։ Երկուսս էլ առողջ էինք, բայց, չգիտես՝ ինչու, չէր ստացվում։ Հետո ծնվեց մեր Ելիսեյը։ Ես մինչ այժմ կարծում եմ, որ նա հրեշտակ է, որը ժամանակավորապես եկել է մեզ մոտ»,- Բորիս Կորչեւնիկովի «Судьба человека» («Մարդու ճակատագիրը») հաղորդման եթերում խոստովանել է աստղը։

Ի դեպ, Օլգան միայն մի քանի ամիս առաջ է որոշել փոխել ազգանունը։ Դա անակնկալ է եղել Դմիտրիի հետ, քանի որ նա վաղուց սովորել է կնոջ անկախությանը։ Արտիստը վստահ է, որ այդպիսի քայլի համար պետք է անկեղծ ցանկություն առաջանա։

Ольга и Дмитрий

Օլգան ու Դմիտրին այժմ ոչ միայն մասին են ապրում, այլեւ աշխատում։ Նրանք դերասանական վարպետություն են դասավանդում, խաղում կինոյում ու թատրոնում։ Իհարկե, սիրահարների հարաբերություններում անհամաձայնության մասին տեղեկությունները հայտնվում են պարբերաբար, սակայն նրանք սովորել են դրանց ուշադրություն չդարձնել։ Պեւցովը վստահ է, որ իրեն յուրօրինակ կին է բաժին ընկել, եւ նրանք չեն ծրագրում բաժանվել։

Աղբյուրը՝ Starhit



© NEWS.am STYLE