«Ֆանտաստիկ Հայաստան». Սոնա Ռուբենյանի լուսանկարը Ծաղկաձորից

16:17   15 հունվարի, 2020

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Ծաղկաձորում։

Instagram-ում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է դահուկներով սահելիս։ Նա համապատասխան հագուստ է կրում, արեւային ակնոց։ Կադրերն արվել են ձյունածածկ, գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Մեկնաբանություններում Սոնան գրել է. «Ֆանտաստիկ Հայաստան»։

View this post on Instagram

A post shared by Sona Rubenyan (@sonarubenyan) on

Օրեր առաջ Սոնան հոլովակ էր հրապարակել, որում պատկերված էր երգիչ Սեւակ Ամրոյանի հետ։ «Իմ ու Սեւակ Ամրոյանի խելահեղ տանգոն Ծաղկաձորի սարերի լանջին»,- հրապարակումն այսպես էր մակագրել Սոնան՝ օգտագործելով «ժողերգիչ», «դանդաղ արտասահմանյան» հեշթեգերը։



© NEWS.am STYLE