«Կուբա, ԱՄՆ, Բալի, Շրի Լանկա, թե Դուբայ». Իննա Խոջամիրյանի հմայիչ լուսանկարը

21:38   15 հունվարի, 2020

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարկված լուսանկարում դերասանուհին սեւ, երկար շրջազգեստ է կրում, նույն գույնի բլուզ։ Իննան դրանք համարդել է սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են գոտին, արեւային ակնոցը եւ ամենաթրենային պայուսակներից մեկը։ «Կուբա, ԱՄՆ, Բալի, Շրի Լանկա, թե Դուբայ։ Հաջորդ կանգառն ընտրիր դու»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում։ Իննան բեժ գույնի վերարկու էր կրում, կաշվե տաբատ։ Նա արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել էր սեւ պայուսակը։ Մեկնաբանություններում դերասանուհին օգտագործել էր «Երկուսով», «աշխատավոր» հեշթեգերը։ Իննան «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը։

Գլխավոր լուսանկարը՝ @lon__94



© NEWS.am STYLE