«Մեկ ամիս միասին». Արփին լուսանկար է հրապարակել Միհրան Ծառուկյանի հետ

18:42   15 հունվարի, 2020

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը նշում են ամուսնության մեկ ամիսը։ Շաբաթներ առաջ զույգը կարեւոր քայլ կատարեց կյանքում, ինչի մասին երկրպագուներին հայտնեց սոցիալական ցանցերի միջոցով։

Արփին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել ամուսնական արարողությունից։ Սեւ-սպիտակ կադրը դուր է եկել հետեւորդներին, որոնք շտապել են շնորհավորել զույգին ու երկար տարիների համատեղ ու երջանիկ կյանքի մաղթել։ «Մեկ ամիս միասին»,- հրապարակումն այսպես է մակագրել Արփին՝ օգտագործելով նաեւ «ամուսնացած կյանք» հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին փայլուն հագուստ էր կրում։ Նա նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին եւ արտահայտիչ շպար ընտրել՝ կարմիրով ընդգծելով շուրթերը։ Կերպարն ամբողջացրել էր հետաքրքիր աքսեսուարը՝ խոշոր ականջօղը։ Երկրպագուները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել երգչուհուն։

Լուսանկարը՝ Գոհար Մուրադյանի



© NEWS.am STYLE