Երիտասարդ բլոգեր Առլեն Խասապետյանն աղոթել է Աստծուն, որ դադարի ուտել գիշերները. զվարճալի տեսանյութ

19:11   15 հունվարի, 2020

Կիեւից երիտասարդ բլոգեր Առլեն Խասապետյանը, որն ավագ քրոջ հետ հաջողությամբ վարում է Instagram-յան էջը, աղոթում է բոլոր աստղերին, որ վերջապես դադարի ուտել գիշերները։

Տեսանյութում բլոգերը հետեւորդներին պատմում է, որ «մեղքերն» իրեն ստիպում են վեր կենալ գիշերվա կեսին եւ գնալ դեպի սառնարանը։

View this post on Instagram

A post shared by ️(@arlen.boss) on

Կադրերում Առլենը Աստծուն շնորհակալություն է հայտնել, որ իրեն օգնել է հրաժարվել քաղցրից եւ նրանից ուժ խնդրել՝ շատակերությունից ազատվելու համար։

Երեխան հայտնի է դարձել 2018թ.-ին շնորհիվ հիշվող արտաքինի, խարիզմատիկ ու արտիստիկ լինելու շնորհիվ։ Նա եւ քույրը պրոֆեսիոնալ տեսանյութեր են նկարում ու մոնտաժում։ Այսօր բլոգերի էջին բաժանորդագրված է 380 հազար օգտատեր։ Նա արդեն գումար է վաստակում գովազդի միջոցով։

Աղբյուրը՝ Рен ТВ



© NEWS.am STYLE