Լուսինե Թովմասյանի ձմեռային ոճային կերպարը

23:34   15 հունվարի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը կիսվել է նոր լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Լուսինեն պատկերված է ձմեռային ոճային կերպարում։ Նա կրում է մոխրագույն, լայն փողքերով տաբատ, սեւ վերարկու, սեւ երանգի ձմեռային կոշիկներ։ Կերպարն ամբողջացնում են սեւ երանգի գլխարկը, արեւային ակնոցն ու ոճային փոքրիկ պայուսակը։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր ամուսնու ու երկու երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ Լուսանկարն արվել էր Նոր տարվա գլխավոր ատրիբուտներից մեկի՝ տոնածառի ֆոնին։ «Թող 2020-ը լի լինի երջանկությամբ, առողջությամբ, հաջողությամբ ու սիրով»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE