«Շատ գեղեցիկ կին». Արմինկան՝ ոճային կերպարում

12:51   16 հունվարի, 2020

երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, վառ գույնի շրջազգեստ է կրում, որը համադրել է փայլուն բլուզի հետ։ Արմինկան սեւ բարձրակրունկներ է կրում ու արեւային ակնոց։ «Իմ ոճը»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն է օգտագործել երգչուհին։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Գեղեցկություն, ներդաշնակություն», «միշտ ոճային», «շքեղ», «շատ գեղեցիկ կին»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Արմինկան պատկերված էր մայրիկի, քրոջ ու որդու հետ։ «Շնորհավոր Հին նոր տարի»,- հրապարակումը մակագրել էր Արմինկան, իսկ հետեւորդները շտապել էին բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել։ «Գեղեցիկ ընտանիք»,- գրել էր օգտատերերից մեկը։ Շնորհավորանքներին միացել էր նաեւ երգչուհի Սոֆի Մխեյանը՝ գրելով. «Շնորհավոր։ Աստված պահապան ձեր ընտանիքին»։

Գլխավոր լուսանկարը՝ @gogaphoto



© NEWS.am STYLE