«Տիկնիկ». Մարինկա Խաչատրյանը՝ շքեղ կերպարում

19:39   16 հունվարի, 2020

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում շքեղ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե զգեստ է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Մարինկան պարզ սանրվածք է ընտրել, արտահայտիչ շպար։ Նա լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել. «Տիկնիկ», «աննկարագրելի գեղեցկուհի»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր ավտոմեքենայում։ Նա պուտավոր հագուստ էր կրում, որը համադրել էր սեւ, լայնեզր գլխարկի հետ։ Կերպարն ամբողջացրել էր վառ դիմահարդարումը. Մարինկան վառ շրթներկ էր ընտրել, ընդգծել աչքերը։



© NEWS.am STYLE