Բազմաթիվ սկանդալներից հետո Մարիա Շուշկինան վերցրել է թոռանն ու բողոքել Մալախովից

15:21   16 հունվարի, 2020

Դերասանուհի Մարիա Շուշկինան իր մոտ է տարել Մարկին, որին որդուց՝ Մակար Կասատկինից լույս աշխարհ է բերել Բարնաուլից Ֆրեա Զիլբերը։ Դերասանուհին հայտարարել է, որ դա տեղի է ունեցել, երբ լրացել է Ֆրեայի եւ Անդրեյ Մալախովի շոուի պայմանագրի ժամկետը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Мария Шукшина (@shukshina_maria)

«Փառք Աստծո ամեն ինչի համար։ Եվ նրա համար, որ վերջապես լրացել է Մալախովի եւ Ֆրեայի պայմանագրի ժամկետը։ Ես եւ Մակարը վերջապես կարողացել ենք ծանոթանալ հիասքանչ փոքրիկ Մարկի հետ։ Կեղտոտ արշավը շարունակվում էր երկու տարի, որը նախաձեռնվել է Մալախովի ու մյուսների կողմից ընտանիքս հալածելու նպատակով։ Ես չպետք է դատեմ Ֆրեային, յուրաքանչյուրն աշխատում է, ինչպես կարողանում է։ Աստված է բոլորիս դատավորը։ Մալախովի հետ պայմանագրի համաձայն՝ նա իրավունք չուներ երեխայի հետ միայնակ մեզ մոտ գալ։ Միայն տեսախցիկներով։ Միայն խմբագիրների հետ։ Միայն ըստ սցենարի։ (Ինչպես եւ զանգերը, հաղորդագրությունները, առանց մեր համաձայնության՝ խախտելով Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 23-րդ, 24-րդ հոդվածները, «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՌԴ օրենքի 49-րդ հոդվածը)։

Դրա համար նրան լավ գումար էին վճարում, ինչը նա չի թաքցնում։ Եվ դա պետք է հասկանա հանդիսատեսը, որին հիմարացնում են եւ որոնք այդ բեմադրություններն ընկալում են որպես ճշմարտություն եւ հավատում դրանց։ Պետք է հիասթափեցնեմ ձեզ. եթե չլինեին այդ հաղորդումները, մենք կհանդիպեինք եւ դեռ երկու տարի առաջ կմասնակցեինք Մարկի դաստիարակությանը։ Առանց կռվի, առանց սկանդալների, առանց կեղտի։ Բայց Մալախովին ու մյուսներին դա ձեռենտու չէ»,- գրել է դերասանուհին։

Այն մասին, որ Մարիա Շուշկինան թոռ ունի, հայտնի է դարձել 2018թ.-ին։ Անդրեյ Մալախովի «Прямой эфир» («Ուղիղ եթեր») հաղորդմանը մասնակցել է Բարնաուլից Ֆրեա Զիլբերը։ Նա պատմել է, որ երեխայի է լույս աշխարհ բերել Մարիա Շուշկինայի որդուց՝ Մակար Կասատկինից եւ ցանկանում է դատարան դիմել՝ ալիմենտ ստանալու համար։ Զիլբերը հաղորդման ընթացքում հայտնել է, որ փորձել է ընկերանալ սիրելիի ընտանիքի հետ, սակայն իր հետ մերժել են շփվել, հայտնում է «Дни.ру»-ն։



© NEWS.am STYLE