Դիմահարդարում, սեքսուալ լողազգեստ ու ցելյուլիտի բացակայություն. Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարները քննարկման առարկա են դարձել

16:31   16 հունվարի, 2020

Քիմ Քարդաշյանի երկրպագուները քննարկում են նրա լուսանկարները, որոնք պապարացիներն արել են, երբ աստղը հանգստացել է ծովափին։ Քիմն ընկերների հետ կարճ հանգստի է մեկնել մեքսիկական Կաբո Սան Լուկաս եւ կանգ առել «Esperanza» շքեղ հյուրանոցում։ Ըստ ամենայնի՝ նա Skims շտկող ներքնազգեստի կարիքը չի ունենա, քանի որ նոր լուսանկարներում հեռուստաաստղը ցուցադրել է ֆիզիկական լավ վիճակը։

Քիմն ափին զբոսնել է որովայնի հատվածում բաց, բրոնզագույն լողազգեստով։ Աստղը ջուրը շատ չի մտել, Քիմը նույնիսկ լողափ է եկել դիմահարդարմամբ ու խոշոր ականջօղերով։ Քարդաշյանը հավաքել էր երկար մազերը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от @miarrencomet

Սակայն օգտատերերը չեն հավատում, որ սրանք պատահական լուսանկարներ են, որոնք արվել են հետաքրքրասեր պապարացիի կողմից, որը հեռվից լուսանկարել է աստղին։ Նրանց մեծ մասը վստահ է, որ Քիմ Քարդաշյանն է լուսանկարչի ու այն խմբագրողի վարձել, որոնք պրոֆեսիոնալ լուսանկարներ ու ռետուշ են արել, ապա լուսանկարները համացանց ներբեռնել իբրեւ պատահական արվածներ։

 



© NEWS.am STYLE