Քորթնի Քարդաշյանը երկրպագուներին գայթակղում է Սարդինիայում արված լուսանկարով, որում լողազգեստ է կրում

10:18   17 հունվարի, 2020

Քորթնի Քարդաշյանը երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է արեւային Իտալիայում։ Հանգստի համար նա ընտրել է Սարդինիա կղզին։

Кортни Кардашьян_1

Նոր լուսանկարում Քիմ Քարդաշյանի ավագ քույրը սեքսուալ ոսկեգույն լողազգեստ է կրում, որը գրեթե միաձուլվում է նրա՝ արեւայրուք ընդունած մարմնի հետ, սակայն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Մոդելը պատկերված է զբոսանավի վրա, կադրում է նաեւ ֆանտաստիկ գեղեցիկ բնապատկերը։

Кортни Кардашьян

Երկրպագուները մոդելին հաճոյախոսություններ են շռայլել, որը 40 տարեկանում եւ հղիություններից հետո, իսկապես, հիասքանչ տեսք ունի։

Ավելի վաղ Քորթնի Քարդաշյանը հայկական հայտնի աղանդեր է պատրաստել՝ փախլավա, որը «Baklava» է անվանել։



© NEWS.am STYLE