Քսենիա Պունտուսը պատմել է՝ ինչու է ընկել Նիկիտա Միխալկովի թոռան տան պատուհանից

11:14   17 հունվարի, 2020

Ռուս հայտնի մոդել Քսենիա Պունտուսը, որն ընկել է Նիկիտա Միխալկովի թոռան բնակարանի պատուհանից, գիտակցության է եկել։ Նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են սովորական պալատ եւ անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքը։ Նա խոսել է դատախազության աշխատակիցների հետ եւ նշել դժբախտ պահատրի պատճառը, հայտնում է StarHit-ը։

Պարզվում է՝ լինելով ոչ սթափ վիճակում՝ նա ընկել է ներքեւ։ 21-ամյա մոդելը վստահեցրել է, որ սիրում է ժամանակ անցկացնել նոութբուքով աշխատելով՝ պատուհանագոգին նստած։ Ի դեպ, Պունտուսը սենյակում միայնակ չի եղել, այլ ընկերոջ հետ։ Միջադեպի պահին վերջինս, ըստ նրա, հանգիստ քնած է եղել։

Այս վարկածի առնչությամբ համացանցում թեժ քննարկումներ են սկսվել։ Քսենիային գտել են տան մոտ՝  թփերի մեջ, միայն շապիկով ու ջինսով, առանց գուլպայի ու կոշիկների Այդ գիշեր օդի ջերմաստիճանը մոտավորապես զրո է եղել։ Հազիվ թե նմանատիպ պայմաններում հարմարավետ լինի այդպես նստել պատուհանագոգին։ Մոդելի ընկերները կարծում են, որ ոչ ոք չի իմանա ճշմարտությունը։

Անդրեյ Բակովն ու նրա ընտանիքը միջադեպը չեն մեկնաբանում։ Նա ջնջել է սոցիալական ցանցերի իր հաշիվները։



© NEWS.am STYLE