«По кайфу». Օլգա Բուզովայի նոր սիրելին երգում եւ զվարճանում է հայկական հիթի ներքո (վիդեո)

20:41   16 հունվարի, 2020

Անցած շաբաթ Օլգա Բուզովան արձակուրդ էր մեկնել Թաիլանդ իր սիրեցյալի՝ Դավիթ Մանուկյանի հետ։ 

Զույգը վայելում է արձակուրդը եւ կիսվում է համատեղ հանգստի տեսանյութերով ու լուսանկարներով:

Այսպես, այսօր սիրահարները զբոսնել են շքեղ զբոսանավով, որտեղ բեմադրել են պարային բաթլ։  Իհարկե հաղթել է Դավան, քանի որ նա նախկինում պարող է եղել:

Instagram-ի Stories բաժնի տեսանյութերից մեկում Դավան կատարել է Սուպեր Սաքոյի եւ Սպիտակցի Հայկոյի հանրահայտ «Մի գնա» հիթը:

«По кайфу»,- հոլովակին կից գրել է Դավան՝ նշելով ռեփերին։



© NEWS.am STYLE