Սլացիկ ոտքեր, գեղեցիկ կազմվածք․ Մայա Պողոսյանի նոր լուսանկարը՝ հանգստից

14:47   17 հունվարի, 2020

El ամսագրի գլխավոր խմբագիր, գեղեցկուհի Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Մայա Պողոսյանը կերպարանք է ընդունել լողափին։ Գեղեցկուհին կրում է ճերմակ, ժանյակավոր զգեստ, որն էլ ավելի է ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Գեղեցկուհի հայուհին արձակել է վարսերը, ընտրել ոճային արեւային ակնոց։ Հրապարակմանը կից Մայա Պողոսյանն անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Փոփոխությունները կարող են լինել սարսափելի, սակայն գիտե՞ս ինչն է ավելի սարսափելի։ Վախին թողնել, որպեսզի այն կանգնեցնի ձեր աճը, զարգացումը եւ առաջընթացը։ Սա իմ կարծիքն է․․․ իսկ ի՞նչ ես դու կարծում»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Մայան պատկերված էր լողավազանում։ Նա կանաչ երանգի լողազգեստ էր կրում, առանց շպարի էր։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Մայա Պողոսյանը գրել էր․ «Իմ կյանքը պոեզիա է։ Դրանում կա եւ սեր, եւ արկածներ, եւ ազարտ։ Եվ սրտի բաբախ։ Եվ ակնկալիք․․․ Սակայն սերը կարեւորն է։ Ոչ թե սիրո արհեստական ստվերը, այլ սերը, որը վերափոխվել է կյանքի։ Ինքնաբուխ, անհնազանդ եւ հավերժական»։



© NEWS.am STYLE