HBO-ն հայտնել է «Գահերի խաղ»-ի պրիքվելի թողարկման մոտավոր ժամկետը

13:12   17 հունվարի, 2020

«Գահերի խաղը» հայտնի սերիալի պրիքվելը, որը պատմում է Թարգարինների դինաստիայի մասին եւ ստացել է «Վիշապի տունը» անունը, HBO ալիքով կհեռաձրակվի 2020թ.-ին։ Այս մասին հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով հեռուստաալիքի ծրագրային տնօրեն Քեյսի Բլոյսին։

Բլոյսի խոսքով՝ դժվար է նշել թողարկման հստակ ժամանակը, քանի որ նախագիծը մշակման վաղ շրջանում է։ Նա նաեւ ընդգծել է, որ HBO-ն այժմ չի դիտարկում «Գահերի խաղ»-ի որեւէ այլ նախագիծ, բացի «Վիշապի տնից»։

Картинки по запросу daenerys targaryen game of thrones gif

Սփին-օֆը կստեղծվի Ջորջ Մարտինի «Կրակ եւ արյուն» գրքի հիման վրա, որը Ռայան Քոնդալի հետ հանդես կգա որպես սցենարիստ։

Նոր սերիալի գործողությունները տեղի կունենան «Գահերի խաղ»-ում իրադարձություններից 300 տարի առաջ. խոսքը Թարգարիենների դինաստիայի կառավարման շրջանի մասին է։



© NEWS.am STYLE