«Ես արեցի դա». Զարուհի Բաբայանի լուսանկարը Ծաղկաձորից

10:49   17 հունվարի, 2020

Երգչուհի Զարուհի Բաբայանը կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է Ծաղկաձորում։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերն արվել են ձյունածածկ բնապատկերի ֆոնին։ Հմայիչ երգչուհին դահուկներով է ու համապատասխան հագուստով։ «Ես արեցի դա»,- հրապարակումն այսպես է մեկնաբանել Զարուհի Բաբայանը։

Օրեր առաջ երգչուհին ջերմ շնորհավորել էր դստեր՝ Սոֆի Դեւոյանի ծննդյան օրը։ «Երջանկության չափման միավորը անհայտ է։ Բայց մի բան պարզից էլ պարզ է. ծնողը երջանիկ է, երբ տեսնում է իր երեխայի երջանիկ, ժպտացող եւ փայլող աչքերը։ Ծնունդդ շնորհավոր, իմ հրաշք։ Ես երջանիկ եմ, ես հպարտ եմ, ես շնորհակալ եմ, որ ունեմ քեզ»,- համատեղ լուսանկարը մակագրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE