«Մայր ու որդի». Լուսինե Թովմասյանի ջերմ լուսանկարները

13:41   17 հունվարի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը երկրպագուներին հերթական անգամ ուրախացրել է ջերմ կադրերով։

Գեղեցկուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է որդու՝ Ալեքի հետ։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել նախորդ տարվա օգոստոսին։ Լուսինեն գրկել է որդուն ու ժպտում է։ Նա սեւ բոդի է կրում, հավաքել է մազերն ու նուրբ շպար ընտրել։ «Մայր ու որդի»,- հրապարակումն անգլերնով մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրում Լուսինեն պատկերված էր ձմեռային ոճային կերպարում։ Նա կրում էր մոխրագույն, լայն փողքերով տաբատ, սեւ վերարկու, սեւ երանգի ձմեռային կոշիկներ։ Կերպարն ամբողջացնում էին սեւ գլխարկը, արեւային ակնոցն ու ոճային փոքրիկ պայուսակը։

Լուսանկարները՝ @pargevaydinyanphotography



© NEWS.am STYLE