«Հիասքանչ». Արփի Գաբրիելյանի լուսանկարը

19:43   17 հունվարի, 2020

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Արփին սեւ շապիկ է կրում, արձակել է մազերը։ Նա արեւային ակնոցով է, իսկ կերպարն ամբողջացրել է նուրբ աքսեսուարը՝ ականջօղը։ Թեեւ դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել նրան. «Գեղեցկուհի», «հիասքանչ»։

Ավելի վաղ Արփին լուսանկար էր հրապարակել իր ու Միհրան Ծառուկյանի ամուսնական արարողությունից։ Սեւ-սպիտակ կադրը դուր էր եկել հետեւորդներին, որոնք շտապել էին շնորհավորել զույգին ու երկար տարիների համատեղ ու երջանիկ կյանքի մաղթել։ «Մեկ ամիս միասին»,- հրապարակումն այսպես էր մակագրել Արփին՝ օգտագործելով նաեւ «ամուսնացած կյանք» հեշթեգը։



© NEWS.am STYLE