Hermès ապրանքանիշն իր շարֆերի մոտիվներով կոսմետիկա է թողարկում

17:16   17 հունվարի, 2020

Hermès-ը պատրաստվում է իր տեղը նվաճել դեկորատիվ կոսմետիկայի շուկայում։ Ֆրանսիական ապրանքանիշը շրթներկեր է թողարկել իր 75 000 մետքսե շարֆերի ու 900 օրինակ կաշվի մոտիվներով։ Ներկապնակում ներառված կլինի 24 գույն։ Տեխնոլոգիայի վրա աշխատելիս ոգեշնչվել են արխիվային հավաքածուով։

Շրթներկերի համար բազմակի օգտագործման պատյանը պատրաստված է նույն մետաղից, որով պատրաստվում են Hermè-ի դասական պայուսակների դետալները։

Картинки по запросу hermes lipstick

«Մենք ցանկանում էինք այնպիսի փաթեթավորում ունենալ, որն ինքնին արժեքավոր կլինի»,- ասել է Պյեր Արդին՝ ոսկերչական իրերի ու կոշիկի արտադրության բաժնի ստեղծագործան տնօրենը։ Hermès-ը ծրագրում է բյութի հավաքածուի նոր արտադրանքը թողարկել կես տարվա ընթացքում մեկ անգամ։ Rouge Hermès շրթներկերը կվաճառվեն Նյու Յորքի Saks, Bloomingdales եւ Bergdorf Goodman հանրախանութներում։

Աղբյուրը՝ Blueprint 



© NEWS.am STYLE