Սերիալներ, որոնք 2020 թվականին մեզ հրաժեշտ կտան (մաս առաջին)

20:39   17 հունվարի, 2020

Այս տարի մեր ուշադրության համար պայքարող սերիալներն արդեն ներկայացրել ենք: Բայց, թերեւս, արժե ներկայացնել նաեւ այն նախագծերը, որոնք մեզ հետ կողք կողքի են ապրում, ինչը նշանակում է՝ երկար տարիներ...

«Նետ»

Արկածային-սուպերհերոսական սագան իր ճանապարհը սկսել է 2012 թվականի հոկտեմբերի 10-ին: Այս տարիների ընթացքում «Նետ» սերիալը ոչ միայն ինքնին զարգացել է, այլ ստեղծել է իր սերիալային տիեզերքը, որը ներառում է The CW ալիքի մի քանի նախագծեր: «Նետի» գլխավոր հերոս Օլիվեր Քուինը երկար ճանապարհ է անցել մաժորից՝ ոսկե երիտասարդության ներկայացուցիչ, մինչեւ հանցավորության դեմ պայքարող մարտիկ եւ մի ամբողջ քաղաքի պաշտպան: Նրա բարոյական կողմնացույցը սովորական հանդիսատեսի համար կողմոնորոշիչ է դարձել:

«Նետի» վերջին սերիան թողարկվել է 2020 թվականի հունվարի 14-ին:

«Մտածել՝ ինչպես հանցագործը»

«Պրոցեդուրալ» ժանրի սերիալը ՀԴԲ քննիչների լավագույն թիմի մասին է, որոնք կարողանում են վերլուծել ամենահնարամիտ հանցագործների մտքերի ընթացքը եւ այդ կերպ կանխել հանցագործությունը: Սերիալը էկրաններին է 2005 թվականի սեպտեմբերի 22-ից, եւ այս 15 տարիների ընթացքում շոուի մեջ ներգրավվել են հոյակապ դերասաններ. նախագիծն աշխարհին տվել է անչափ հայտնի դերասանների մի ամբողջ աստղաբույլ: Սերիալը դարձել է մեծ թվով հեղինակավոր մրցանակների դափնեկիր:

Վերջին սերիան կթողարկվի 2020 թվականի փետրվարի վերջին:

«Հայրենիք»

Հոգեբանական թրիլլեր ժանրի սերիալը փոքր էկրաններին սկսել է հայտնվել 2011 թվականի հոկտեմբերի 2-ից, գրավել է ռասայական եւ կրոնական խտրականության հարցերի շեշտադրմամբ հայրենասիրական թեմայով կինոնկարների բարձր նշաձող: Սերիալում գլխավոր դերերը կատարել են Քլեր Դեյնսը (ԿՀՎ սպա Քերրի Մեթիսոն) եւ Դեմիեն Լյուիսը (ծովային հետեւակի դիպուկահար-հետախույզ Նիկոլաս Բրոուդի):

«Հայրենիքի» վերջին սերիան թողարկվելու է 2020 թվականի ապրիլի 26-ին:

Շարունակելի

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE