Իվան Ուրգանտը Քրիստոսի մասին կատակներով զայրացրել է ուղղափառներին

15:29   17 հունվարի, 2020

«Сорок сороков» ուղղափառ շարժման ակտիվիստները հայտարարել են, որ Իվան Ուրգանտն իր շոուի ընթացքում ծաղրել է Սուրբ ծնունդը եւ վիրավորել հավատացյալների զգացմունքները։ Ակտիվիստներն այդ առնչությամբ պահանջում են հաղորդավարին զրկել քաղաքացիությունից, ասված է նրանց հանրագրում։

Հանրային շարժման մասնակիցներին զայրացրել են կատակները, որոնք հնչել են «Вечерний Ургант» հաղորդման եթերում, որը թողարկվել է ուղղափառ եկեղեցու կողմից Սուրբ ծնունդը շնելու օրը։ Նրանց զայրացրել են հաղորդավար Իվան Ուրգանտի կողմից հրավիրված հյուրերը, մասնավորապես Ժերար Դեպարդյեն ու երաժիշտ «Ջիզուսը», որը հաղորդմանը եկել էր «Ես Աստծո որդին եմ» գրությամբ շապիկով։ Ակտիվիստներին վրոդովվեցրել են նաեւ հյուրերի ու հաղորդավարի կատակները, որոնք նրանք ընկալել են ծաղր Հիսուսի Քրիստոսի, քրիստոնեական սովորույթների եւ ընդհանուր առմամբ ուղղափառ կրոնի հանդեպ։

«Հայտնի հոմոսեքսուալ եւ աստվածանարգող Ժերար Դեպարդյեն է եւ «Ջեզուս» անունով հանդես եկով երաժիշտ, որը ռոմանտիկ երանգ է հաղորդում թմրամիջոցների օգտագործմանը եւ դեստրուկտիվ կենսակերպին»,- ասված է հանրագրի տեքստում։



© NEWS.am STYLE