«Կար ժամանակ, երբ ինձ ասում էին՝ եթե շարունակես երեսդ ծամածռել, այն այդպես էլ կմնա. իսկ հիմա ինձ վճարում են դրա համար». Ջիմ Քերին դարձավ 58 տարեկան

18:03   17 հունվարի, 2020

Հոլիվուդկան դերասան, կատակերգու եւ պրոդյուսեր Ջիմ Քերին այսօր՝ հունվարի 17-ին, նշում է ծննդյան 58-ամյակը: Ավելի քան 6 «Ոսկե գլոբուսի» դափնեկիր դերասանը նկարահանվել է մի քանի տասնյակ հումորային ֆիլմերում, որոնցից ամենահայտնիներն են՝ «Դիմակը», «Էյս Վենտուրա», «Խաբեբան», «Բրյուս ամենակարողը» եւ այլք:

Ջիմ Քերին հումորով փայլում է ոչ միայն ֆիլմերում. նրա այդ տաղանդը բնատուր է, որն արտահայտվում եւ կիրառվում է կյանքի տարբեր փուլերում եւ պահերին՝ նաեւ հարցազրույցների ժամանակ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դերասանի ամենազավեշտալի մեջբերումներից մի քանիսը:

«Ամեն հանճարեղ տղամարդու ետեւում կանգնած է մի կին, որը շեղակի հայացքով նայում է նրան»:

«Եթե ես 5 րոպեից չեմ վերադառնում, դա նշանակում է՝ ինձ պետք է մի փոքր էլ սպասեք»:

«Միգուցե, իրականում դժողք գոյություն չունի. միգուցե, դժողքն իրականում այն է, երբ դու ստիպված ես լինում լսել ծեր մարդկանց ծանր շնչառությունը, երբ նրանք սենդվիչ են ուտում»:

«Մինչ Էյս Վենտուրան, ոչ մի դերասան չէր մտածել, որ կարելի է հետույքով էլ խոսել»:

«Հեյ, միգուցե, ես Ձեզ մի օր զանգահարեմ: Ձեր համարը 911 էր, չէ՞»:

«Կար ժամանակ, երբ ինձ մարդիկ ասում էին՝ «Ջիմ, եթե շարունակես երեսդ  ծամածռել, այն այդպես էլ կմնա»: Հիմա այդ նույն մարդիկ վճարում են ինձ դրա համար»:

«Ինչ որ մեկդ օգնեք ինձ, ես կարծես թե գերազանցում եմ ինքս ինձ»:

Լուսանկարները՝ Antonelli/AGF/REX/Shutterstock, The Delite, Stephen Lovekin/Getty Images, W Magazine



© NEWS.am STYLE